Ապրիլի 24-ն առանցքային օր է, այն նախևառաջ պայքարի օր է. ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն հորդորում է չմոռանալ ու ոգեկոչել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին Տեսիեն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Ապրիլի 24-ն առանցքային, ոգեկոչման օր է։ Ինձ համար ապրիլի 24-ը նախևառաջ պայքար է, որը ես մղել եմ իմ հայ ընկերների համար և նրանց հետ, որպեսզի վերջապես Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Ապրիլի 24-ը 1915թ. այդ սարսափելի իրադարձության հիշատակման օրն է, որը սգով պատեց ամբողջ հայ ժողովուրդը և որն այդ ժողովրդին դարձրեց նահատակ: Այս տարի մեկուսացման պատճառով մենք չենք կարող հավաքվել, ինչպես սովորաբար անում ենք ամեն տարի, հավաքվել այն ջերմ մթնոլորտում, որը համախմբում է մեզ՝ հայկական ծագմամբ ֆրանսիացիներիս՝ ընտրված տարբեր տարածքներից: Այսպիսով, մենք չպետք է մոռանանք, պետք է ոգեկոչենք։ Անենք դա յուրաքանչյուրս մեր սրտում, արթնացնենք մեր հիշողությունը, որպեսզի մեր տներում մեկուսացման մեջ անցկացված այս ապրիլի 24-ին մտածենք բոլոր նրանց մասին, ովքեր տառապել, տուժել են և դեռ այսօր էլ տառապում են այդ Ցեղասպանության պատճառով։ Այս ամենի պատճառով է, որ չեմ մոռանում ապրիլի 24-ը»,- ասաց Տեսիեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։