Արցախում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը մահացել է

2023 թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987 թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով «ՈՒԱԶ Հանթեր» ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։

Ահազանգով դեպքի վայր է մեկնել Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։

Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է: