Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի. ՔՈ հայտարարությունը. Տեսանյութ

ՔՈ կուսակցության հայտարարությունը Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ․

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է, որը պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։

Ռազմական սպառնալիքները Ադրբեջանի համար դառնում են հարաբերությունները կարգավորելու հիմնական և անընդունելի գործիք։

Սա հերթական ցուցիչն է, որ հարևան պետությունը արհամարում է միջազգային իրավունքը, իրեն դրսևորում որպես ահաբեկչական կազմավորում և վտանգում տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։

Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի՝ միաժամանակ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով գործադրելով բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները ։

Գտնում ենք, որ այս իրավիճակում բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։

ՔՈ կուսակցության գործադիր մարմին