Ապրիլի 10-ին Ծաղկազարդ է, երեխաների օրհնության օր: Այս մասին իրազեկում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Բոլոր եկեղեցիներում վաղ առավոտից օրհնվում են ուռենու ոստերը, առավոտյան ժամերգությունից և անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են մարդկանց: Ծաղկազարդին բացվում են եկեղեցիների խորանները և պատարագի ավարտին հաղորդություն է տրվում:
Կատարվում է մանուկների օրհնության կարգ: