Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելեց դեսպան Թրեյսիի կեցավայր՝ շնորհավորելու դեսպանին, դեսպանության անձնակազմին և բոլոր ամերիկացիներին Միացյալ Նահանգների անկախության 245-րդ տարեդարձի առթիվ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են և խարսխված են ընդհանուր արժեքների վրա։ Պատրաստ ենք շարունակաբար մեր ջանքերը ներդնել հայ և ամերիկացի ժողովուրդների գործընկերության, բարեկամության և համագործակցության ընդլայնման ուղղությամբ։