Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու դեսպանը մտքեր են փոխանակվել հայ-չինական երկկողմ հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: