Դեբեդ գետում հայտնաբերված երկու տարեկան երեխայի վիճակը ծանր է. ԲԿ

Դեբեդ գետում հայտնաբերված երկու տարեկան երեխայի վիճակը ծանր է: Այդ մասին տեղեկացնում են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից:

Ըստ աղբյուրի, գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան :«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

«Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ», -փոխանցում են բժշկական կանետրոնից:

Ավելի վաղ հաղորդվել էր՝ երեխայի մայրը ոստիկանությունում խոստովանել էր, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:

Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: