«Էդ ուզում ես ասես ես աղվես ե՞մ», հարցրել է Հովիկ Աբրահամյանը

«Էդ ուզում ես ասես ես աղվես ե՞մ», հարցրել է Հովիկ Աբրահամյանը
«Էդ ուզում ես ասես ես աղվես ե՞մ», հարցրել է Հովիկ Աբրահամյանը

Տեղի է ունենում նախկին վարչապետների ակումբի առաջին նիստը: Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է մտնել դահլիճ, դռան արանքից նայում է, թե ովքեր են եկել, ովքեր են ընդունել հրավերը:

«Մեկ, երկու, երեք, չորս… վեց, յոթ, այ քեզ բան վեց հոգի չեն եկել», օգնականին է դիմում Հովիկ Աբրահամյանը:

«Շեֆ, երեք հոգի են բացակա, վեց չէ», ասում է օգնականը:

«Ոնց թե, էս ուզում ես ասես հաշվել չգիտե՞մ, այ տղա», զայրանում է Աբրահամյանը:

«Շեֆ ջան, չէ, հաշվել գիտես, ուղղակի ուզում եմ ասեմ հիմա չես ուզում էլի լավ հաշվես», ասում է օգնականը:

«Արա, ինչ ես ասում է, 13 հատ վարչապետ չի եղե՞լ մինչեւ հիմա», ասում է Աբրահամյանը:

«Է հա», ասում է օգնականը:

«Արա, բա դահլիճում յոթ հոգի ա, հլը 13-ից հանի յոթ, տես տակն ինչ ա մնում», ասում է Աբրահամյանը:

«Դե մնում ա վեց, բայց ախր երկու նախկին վարչապետը մահացած են, է», ասում է օգնականը:

«Դե ուրեմն վեցից էլ հանի երկուս, մնում ա չորս, բա դու ասում ես երեք հոգի չեն եկել, հաշվել չգիտե՞ս, այ տղա: Նոր Տարին երբ ա, ասած մի հատ կալկուլյատոր նվեր տամ քեզ», զայրանում է Հովիկ Աբրահամյանը:

«Շեֆ ջան, չորս հոգի չեն եկել՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանն ու Արամ Սարգսյանը, մնացածը եկել են», ասում է օգնականը:

«Արա բա որ եկել են, դահլիճում ինչի ա վեց հոգի, բա յոթերորդն ուր ա, կարող ա ասես անտեսանելի ա կամ պախկվել ա», զայրանում է Հովիկ Աբրահամյանը:

«Շեֆ ջան, յոթերորդը դռան արանքից նայում ա», ասում է օգնականը:

«Ո՞ր դռան արանքից», զարմանում է Հովիկ Աբրահամյանը:

«Շեֆ ջան, դե ուզում եմ ասեմ յոթերորդն էլ դու ես, էլի», կմկմում է օգնականը:

«Հաստա՞տ», հարցնում է Հովիկ Աբրահամյանը:

«Դե շեֆ ջան…», ուզում է ասել օգնականը:

«Սպասի է, ես քո հաշվելուն չեմ վստահում, մի հատ Բագրատյանին կանչենք, թող ինքը հաշվի, ես իրան եմ վստահում, ինքը միակ պետական գործիչն ա էս երկրում, կանչի հլը», ասում է Հովիկ Աբրահամյանը: Կարդալ ավելին