Ջորջ Սորոսը ստացել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պատվին՝ «Ազատության նախագահի մեդալին», որը նրան շնորհվել է նախագահ Ջո Բայդենի կողմից՝ խոսքի ազատության պաշտպանությանը, մարդու իրավունքների և արդարության առաջմղմանն ուղղված ողջ կյանքի գործունեության համար:
Նախագահ Բայդենը իր խոսքում նշել է, որ Սորոսի «ոգեշնչող առատաձեռնությունը հիշեցնում է բոլորիս՝ դիմակայելու իշխանության չարաշահմանը և պաշտպանելու ժողովրդավարությունը և բոլոր նրանց, ովքեր ձգտում են ազատության»:
Մեդալը հանձնվել է Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ընթացքում, որտեղ պարգևը ընդունել է Ջորջ Սորոսի որդին՝ Ալեքս Սորոսը:
Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական հաղորդագրությունը:



















