Ռուսաստանում արդեն կորոնավիրուսով հիվանդներ կան, որոնք վարակված են նոր՝ «Օմիկրոն» ենթատեսակով։ Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Կրուգլին, նրա խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին։ «Օմիկրոն» ենթատեսակն արդեն գոյություն ունի մեր երկրում։
Այս մասին հայտնում է factor.am-ը:
Ամենայն հավանականությամբ, դրա տարածողները Եգիպտոսից վերադարձած մեր համաքաղաքացիներն են»,-ասել է նա։ Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն ավելի վաղ ահազանգել էր կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող:
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքեր են արձանագրվել Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում և այլուր։