Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ արդյոք անհրաժեշտ է պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնել հարցի կապակցությամբ:

«Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա: Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում»,- հայտնում են նախարարությունից: