ԼՂ-ում խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկները չենք տեսել, ուստի չեմ կարող գուշակություններ անել. Լավրով.«Ազատություն»

Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված։

Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է քննարկել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի ես հիմա չեմ կարող կռահել», – ասել է Լավրովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը հստակեցնելու հրատապ անհրաժեշտության մասին:

«Կողմերից յուրաքանչյուրը, որի պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։ Մենք դեռ դրանք չենք տեսել»,- ասել է Լավրովը: