122 դատավորի ծանուցագիր է ուղարկվել. Ժողովուրդ

դատավոր

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների:

Մասնավորապես, այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավիթաշենի նստավայր մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ:

«Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչևհուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկվա դրությամբ որեւէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Ռուբեն Վարդազարյանը և այլք ցանկություն են հայտնել դառնալու ԲԴԽ անդամ»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում