«Թիվ 1 ամբիոնից՝ ԱԺ-ից ՀՀ վարչապետի հնչեցրած խոսքը, թե քաղաքապետին հանրային և քաղաքական դաշտից պետք է դուրս շպրտել, ընդհուպ Վարդանիկ բառն է բերանից հանում։ Եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով՝ քաղաքային և հանրային դաշտից, գիտեք գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում, քաղաքականությունը հասկացանք, իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Մենք իրավական խորհրդատվություն ենք արել Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարության շուրջ, և ես հիմա հայտարարություն եմ անում իրավական ոլորտին, հանրային դաշտից դուրս շպրտել, նշանակում է կյանքից զրկել», – այս մասին հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկայանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանին։ Ղուկասյանի կարծիքով Փաշինյանը պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ։ Գյումրիի քաղաքապետի խոսքով՝ մշտական թիրախավորում են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։
«Դիտավորյալ են անում, որ ես նրանց բան ասեմ, իրենք՝ իրենց, կոնֆլիկտ սարքել տան, սարքեն Փարաքարի դեպքերը։ Թող հայտարարեն, որ սա ժողովրդավարական երկիր է՝ օրենքը գերակա է, կամ ասեն միանձնյա կուսակցությունն է ղեկավարում երկիրը»,- ասաց նա։
Վարդան Ղուկասյանի կարծիքով՝ իշխանությունն իրեն կալանավորելու նպատակ ունի։ Նա անդրադարձել է իր ծառայողական մեքենայի հետ կապված միջադեպին սուտ որակելով ոստիկանության տարածած հայտարարությունը, թե կանոնները խախտել է, դրա համար են մեքենան կանգնեցրել:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















