Կրակոց Երևանում. Սարի Թաղից հրազենային վնասվածքով 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, որոնք պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։

Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել նրան, պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում և դատարանի որոշմամբ վերջերս է ազատ արձակվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։