Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ.

«Շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,-ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում: