Լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, ես գիտակցեցի, որ այլևս աշխարհը այլ է. Զառա Արամյանը ևս պատվաստվել է

Հեռուսատահաղորդավար Զառա Արամյանը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին Արամյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Երբ հանրային մարդ ես ու վայելում ես հանրության սերն ու ուշադրությունը, նաև պարտավորվում ես լինել բաց, անկեղծ ու անթաքույց, ինչպիսինն եմ ես այս,  մոտ վերջին 30( եթերային),  տարիները …

Լինելով պատվաստումին ակտիվ դեմ  անձնավորություն, ես գիտակցեցի,որ այլևս աշխարհը այլ է՝ ինչ ես ապրել եմ արդեն 51 տարի…

Նոր կյանքը թելադրում է նոր խաղականոններ, նոր մոտեցումներ, նոր եզրույթներ, նոր ուղիներ… ու… խիստ անհրաժեշտ է լինել ուղղակի ոչ կարծրացած, ճկուն, որպեսզի կարողանաս համապատասխանել նոր շնչին ու շարունակել ապրել…

Ի վերջո, դա լինի ռուսական,ամերիկյան,թե՛ չինական պատվաստանյութ, կամ ուղղակի որևէ վիտամինի մի հաբ, կյանք տվողն ու ապրեցնողը Տերն է…

Աստծու աջի զորությունը.

Բոլորիս առողջություն ու խաղաղություն»,- ասված է գրաման մեջ:

Արամյանը գրառմանը կից հրապարակել պատվաստման հանգամանքը փաստող համապատասխան թերթիկը: