Լոռիում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից տեղափոխված ընտանիքի 7-րդ երեխան

Սպիտակի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան:Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից:

«Գեղեցկուհի Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով:  

Աղջնակի ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ, բաժանմունքի վարիչ Արմեն Մինասյանը: Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկը իրենց լավ են զգում»,-հայտնել են ԲԿ-ից:

Ընտանիքի ԼՂ-ից տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 2020 թվականին: