Ստեփան Ծատուրյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:

Ստեփան Ծատուրյանի կենսագրական տվյալներ

Աշխատանքային փորձ                                                   

2020թ հունվարից-ապրիլ

«Դիպ Անալիտիկա» ՍՊԸ,  տնօրեն

2017-2019թթ.

«ՆորդԲայթս» ՍՊԸ,  հիմնադիր, տնօրեն

2017- 2019թթ.

«ԱպոլլոԲայթս» ՍՊԸ, տնօրեն

2012-2017թթ.

«Նեյշնլ Ինսթրումենթս»,  Խելացի ցանցերի և մշտադիտարկման համակարգերի գծով բիզնեսի զարգացման տարածաշրջանային ղեկավար (Ռուսաստանը և ԱՊՀ, Արաբական երկրները և Աֆրիկա)

2008-2012թթ.

«Նեյշնլ Ինսթրումենթս», Համակարգերի ավագ ճարտարագետ, Ներդրվող համակարգերի թիմի ղեկավար

2008-2008թթ.

«Սաութ Թեք Քոնսալթինգ», տեխնիկական լուծումների ճարտարագետ

2006-2008թթ.

ԱՄՆՄԶԳ Հայաստանի, Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ավագ ծրագրավորող և տվյալների հավաքագրման համակարգող

2005-2006թթ.

«ՍԱԴԱ Սիսթեմս Հայաստան», ծրագրային ճարտարագետ

2004-2005թթ.

«Փրոջեքթ Հարմոնի» Հայաստան, ցանցային ադմինիստրատոր

2002-2004թթ.

ՀՊՃՀ համակարգչային կենտրոն, կրտսեր ցանցային մասնագետ

Կրթություն

2015-2018թթ.

ՀԱՊՀ, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ, տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ

2001-2007թթ.

ՀՊՃՀ,  Կիբեռնետիկայի ֆակուլտետ՝ «Միկրոէլեկտրոնիկա և կիսահորդչային սարքեր» և «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: