Գևորգ Պետրոսյանին թույլ չեն տալիս մտնել ԱԺ նիստերի դահլիճ․ Տեսանյութ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա վեճի մասնակից, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկեց:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները. Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքներից»,- ասաց Միրզոյանը:

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը փորձեց մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, բայց նրան թույլ չտվեցին։

Հիշեցնենք, որ Պետրոսյանն այսօր իր ելույթում ասել էր, որ եթե քրեական ենթամշակույթի դեմ են պայքարում, ապա թող երեք տառանիների դեմ էլ պայքարեն։ Դրանից հետո պատգամավոր Արման Բաբաջանյանի և ԲՀԿ պատգամավորների միկջև վեճ էր սկսվել։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում․