Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Իրանի քաղաքացին Scania բեռնատարով հայտնվել է ձորում. Shamshyan.com

Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Ալիռեզա Հոսեին Սալահիին իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300 կմ-ին՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։

Ավտոմեքենայի կցորդիչին ամրացված է եղել մոտ 20 տոննա հեղուկ գազով ցիստեռ, և մի քանի ժամ գազի արտահոսք է եղել, ու տեղում ողջ գիշեր հսկողություն են իրականացրել նաև ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները։

Մանրամասները՝ այստեղ