ՔՊ-ն գրանցվել է արտահերթ ընտրություններում

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցվեց հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններում։ Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20-ին:

Հունիսի 7-ին մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը: Մինչ այս պահը ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ, որից 4-ը կուսակցությունների դաշինքներ են: