Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանվեց Նուրսուլթան

Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանվեց Նուրսուլթան
Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանվեց Նուրսուլթան

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի մայրաքաղաքը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանակոչելու օրենքին։ Ղազախստանի մայրաքաղաքն այսուհետև կկոչվի Նուրսուլթան։ Այս մասին գրում է «Սիվիլնեթը»։

«Կողմ է քվեարկել Սենատի 43 պատգամավոր։ Մաժլիսից 103 պատգամավոր է, կողմ՝ 103։ Այսպիսով, հարգելի գործընկերներ, ընդուվել է պատմական որոշում»,- ըստ աղբյուրի, ասել է Մաժլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին։

«Սիվիլնեթը» տեղեկացնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աստանան կարող է վերանվանվել առանց հանրաքվեի։

«Այսօր՝ երդման արարողության ժամանակ, մայրաքաղաքն անվանափոխելու մասին հայտարարել է Ղազախստանի նոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը»,-նշում է աղբյուրը։