Ավետիսյանների հարազատները պահանջում են գլխավոր դատախազին. Լրացված

Ավետիսյանների հարազատները պահանջում են գլխավոր դատախազին. Լրացված
Ավետիսյանների հարազատները պահանջում են գլխավոր դատախազին. Լրացված

Այս պահին Գյումրիում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ են մտել սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները եւ պահանջում են, որ Երեւանից ժամանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ հանդիպի իրենց հետ:

Րաֆֆի Ասլանյանը հարազատներին ասել է, որ իրենք չեն կարող որեւէ հարցի պատասխանել, քանի որ վարույթ իրականացնող մարմին չեն, եւ գլխավոր դատախազն էլ չի կարող գալ: Նա ասել է նաեւ, թե հարազատները նույն հաջողությամբ կարող էին գնալ կադաստր:

Սակայն Ավետիսյանների հարազատները մտադիր չեն հեռանալ եւ սպառնում են դիմել տարբեր միջոցների՝ հացադուլ, նստացույց, մինչեւ Կոստանյանը չգա:

Հարազատները դժգոհ են նաեւ փաստաբան Երեմ Սարգսյանից, նրան համարում են իշխանությունների մարդը: Նրանք ցանկանում են դիմել Հայաստանի փաստաբաններին, որպեսզի այս գործով համախմբվեն բոլոր կարող ուժերը: Ավելին`այստեղ