Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Երևանում այսօր՝ մարտի 20-ին և մարտի 22-ին ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-24-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Մարզերում մարտի 20-22-ին առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: