Սիսիան – «Զանգեր» հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 22 մեքենա

Մարտի 19-ին, ժամը 18:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան – «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան – «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և երկկողմանի փակել ճանապարհահատվածը, մոտ 60 ավտոմեքենա է կուտակվել:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 22 ավտոմեքենա:

Ժամը 21:02-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է, ճանապարհահատվածին առկա է մերկասառույց: