Մարիա Կարապետյանը և Լենա Նազարյանը Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպում են ունեցել

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր տեղի ունեցավ Լենա Նազարյանի և իմ հրավերով կազմակերպված հերթական մարզային հանդիպումը Հրազդան քաղաքում, որի ընթացքում լսեցինք քաղաքացիների կարծիքները պատերազմի, խաղաղության օրակարգի տապալման պատճառների, տարածաշրջանի ապագայի, դրանում մեր պետության դերի, անելիքների, մարդկանց սպասումների ու անհանգստությունների մասին»։