Պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ անհետ կորած և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ

Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցն, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։