Իրավապաշտպանները նախագահի ելույթը ինքնախոստովանանք են որակում

Իրավապաշտպանները նախագահի ելույթը ինքնախոստովանանք են որակում
Իրավապաշտպանները նախագահի ելույթը ինքնախոստովանանք են որակում

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ըդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ըստ իրավապաշտպանների, մի շարք հանցագործությունների ինքնախոստովանանք էր։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հիշատակելով նախագահի այն խոսքերը, թե ինքն է «աճեցրել մտավոր ցածր ունակություններով վայ քաղաքական գործչին՝ աչք փակելով նրա գործունեության հետ կապված մի շարք հարկային թերացումների և այլ խախտումների մասին լուրերի վրա», նշանակում է, որ այդ ամենի պատասխանատուն հենց […]

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ըդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ըստ իրավապաշտպանների, մի շարք հանցագործությունների ինքնախոստովանանք էր։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հիշատակելով նախագահի այն խոսքերը, թե ինքն է «աճեցրել մտավոր ցածր ունակություններով վայ քաղաքական գործչին՝ աչք փակելով նրա գործունեության հետ կապված մի շարք հարկային թերացումների և այլ խախտումների մասին լուրերի վրա», նշանակում է, որ այդ ամենի պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է։

«Անօրինականությունների, քրեական հանցագործությունների, համատարած և համակարգված կոռուպցիայի, այս ամեն ինչի անմիջական պատասխանատուն ինքն է, իր հայտարարության իմաստը դրանում էր», – ասաց Սաքունցը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը նախագահին ոչ հարիր ելույթ է ունեցել։ Իրավապաշպանը նախագահին խորհուրդ է տալիս գրագիտության, մտավոր ցածր ունակությունների ու մականունավորների մասին խոսելուց առաջ իր շուջը նայել։ Հանրապետական կուսակցությունում, ըստ Ալեքսանյանի, նման հատկանիշներով մարդկիկ ամենաշատն են։

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://www.azatutyun.am/content/article/26847282.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook