Հակաքարոզչական թերթիկների դեպքով նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից: