Նոր-Հաճնի բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը . Shamshyan.com

Նոր-Հաճնի բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը . Shamshyan.com
Նոր-Հաճնի բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը . Shamshyan.com

Նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Այս մասին տեղեկացնում է  Shamshyan.com-ը։

«Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրն էլ բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը միշտ հոգացել է տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը»,-տեղեկացնում է կայքը։ 

Ավելին՝ ակզբնազբյուրում։