Ըստ ամենայնի, պատմությունը կրկնվելու է, եւ ինչպես Սովետական միությունը, եվրասիական նախագծի լիովին կեղծ գաղափարով այս «սպունգը» կպայթի, ռուս ժողովրդին թողնելով հուշերի դառնությունը, հերթական անգամ:
Երկու տարին սպասումների լավ ժամանակ է, սակայն չափազանց փոքր ժամանակահատված սպասելու համար: Այս ընթացքում տեղի կունենան ոչ քիչ կատակերգական ու դրամատիկ իրադարձություններ, տեղի կունենա կադրերի արմատական փոխատեղում, կիրականացվի «դոդիկները շատ են, իսկ հայրենիքը մեկն է» սկզբունքը: Իսկ ինչու ոչ. եթե նախագահը մեկ օրում արեց քաղաքականության ղեկի կտրուկ շրջադարձ, ինչու չընդունել նույնքան անսպասելի որոշումներ ներքին քաղաքականության մեջ, միեւնույն է՝ կորցնելու բան չկա:
Հայ երեխեքը, որոնք ընտրել են բողոքի ճանապարհը, պետք է հասկանան, որ կոորդինատների այս համակարգում, որում հայտնվել է Հայաստանը, այնքան էլ մեծ նշանակություն չեն ունենալու ներքին ռազբորկաները, նույնիսկ մեծ քաղաքականություն իրականացնելու քողի ներքո: Հարկ է դուրս գալ Երեւանի կենտրոնական թաղամասերին բնորոշ այս ռազբորկաների շրջանակներից, հակառակ դեպքում դա լինելու է խամաճիկների թատրոնի շարունակություն, ընդ որում՝ օտար կոդավորված լեզվով:
«Տապալման» կամ «փլուզման» (տարբերությունն ընդամենը զգացողության մեջ է) գաղափարը բավական ձեռնտու է անձամբ Սերժ Սարգսյանին ու նրա որոշ զինակիցների: Դա ընդհանրապես հատուկ է ոչ մեծ, սակայն հավակնոտ քաղաքի քաղաքացիների ու ֆունկցիոներների պահվածքի ոճին եւ իրականության ընկալմանը: Սակայն ռուսների մտադրությունների տապալման հույսն այնքան էլ հուսալի հեռանկար չէ, եթե չկան համապատասխան մշակումներ:
Ինչպես ասում է իմ ընկերը Լոս Անջելեսից, որը զբաղվում է քաղաքական իմաստավորումներով, աշխատանքից ազատ ժամանակ «մենք բոլորս մշակումների մեջ ենք», քանի որ բոլորս նույն փլուզվող սայլի մեջ ենք: Որքան էլ առեղծվածային հնչի, կփրկվեն միայն անհույս տականքներն ու դավաճանները, այն էլ պրոզելիտիզմի պայմանով (օրինակ, թլպատումն ինչ որ հոգեւոր-քաղաքական միջոցով):
Վերջերս ռուսները պարզել են, որ վրացիներն ուղղափառ են, իսկ հայերը՝ ոչ: Եթե պետք լինի՝ ռուսները կհայտարարեն, որ հայերն ընդհանրապես քրիստոնյա չեն, նրանք այդպիսի բաներ կարողանում են: Այնպես որ, ընտրությունը կա՝ իսլամ կամ սխիզմ: Ազգը, որը «խմում է սամոգոն եւ պառկում հետույքը վեր», պարզվում է իրավունք ունի ընտրել՝ ով է քրիստոնյա, իսկ ով՝ ոչ: Սա ընտրության վերաբերյալ:
Իսկ ի՞նչ անել տապալման հետ: Տապալումը նույնպես հետաքրքիր ռազմավարություն է, սակայն հարցն այն է, թե ինչպես չհայտնվել դրա փլատակների տակ, եւ ինչ է պետք անել հերթական անգամ այդ իրավիճակում չհայտնվելու համար: Ինչպես ցանկացած ռազմավարություն, տապալման ռազմավարությունը ենթադրում է այդ ակցիայի սուբյեկտներ ու օբյեկտներ: Հիմարություն կլիներ ընտրել սպասման մարտավարություն եւ այն ներկայացնել որպես համամասնակցություն հիպոթետիկ ինչ որ ռազմավարության: Ժամանակակից աշխարհում, ավելի ճիշտ ակտուալացված սցենարում կա 5-6 ռազմավարություն, ոչ ավելին: Դրանցից մեկին մասնակցությունն արդեն իսկ վատ չէ, իսկ երկուսին՝ պարզապես հանճարեղ:
Ներկայիս իրավիճակում պետք է հասկանալ, որ այս կամ այն նախագծերին նախապատվությունների մասով, հատկապես տնտեսական բնույթի, էժանագին փաստարկները չեն պահվածքի մոտիվացիայի ու առաջնահերթությունների ընտրության գլխավոր փորձը, այլ այն, որ «Հայաստանը չի համարվում այնպիսի պետություն, որի հետ կարելի է ինչ որ բան պայմանավորվել, այսինքն՝ նա չի կարող լինել գործընկեր»: Կարդալ ավելին