Կարեն Կարապետյանը քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ քաղաքականությամբ չի զբաղվելու:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Կարապետյանը նշեց մայիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Քաղաքականությամբ չեմ զբաղվելու»,- ասաց նախկին վարչապետը:

Նա նշեց, որ որոշակի առումով այժմ հետևում է գործող կառավարության աշխատանքներին և մաղթեց, որպեսզի կորոնավիրուսի պայմաններում գործադիրը հնարավորինս քիչ կորուստներ ունենա: