Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը նոյեմբերի 17-19-ը փակ է լինելու. քաղաքապետարան

Քաղաքապետարանից հայտնում են՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ը՝ ժամը 18:00-ը, փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը՝ կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: