«Պատրաստվենք սովորել ղազախերեն». Հրանուշ Խառատյանը` Կիսելյովի թեմաներով

«Պատրաստվենք սովորել ղազախերեն». Հրանուշ Խառատյանը` Կիսելյովի թեմաներով
«Պատրաստվենք սովորել ղազախերեն». Հրանուշ Խառատյանը` Կիսելյովի թեմաներով

Ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանի գրառումն ամոբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Այն փաստը, որ Կիսելյովը խոսել է «մշակութային ընդհանրության» և «ռուսերեն լեզվի անհրաժեշտության» մասին, միանգամայն սպասելի էր: Կարելի է վստահ լինել, որ «եվրասիականությունը» «մշակութային ընդհանրության» մասին պիտի փաստաղթեր ընդունի, ինչին տարբեր ձևերով, անկասկած, պատրաստվում են Բելոռուսիան և Ղազախստանը:

Խնդիրը հատկապես կարևոր է Բելոռուսիայի համար, որն առհասարակ որպես երկիր պետք է ամեն ջանք գործադրի իր «մասնավոր ինքնության» և «առանձնահատկության» շարունակականության վրա, բայց որի վրա «ռուսականության» շատ մեծ շերտ կա:

Կիսելյովի՝ Հայաստանում արած հաստատումը ի թիվս այլոց մեկ այլ բան է նշանակում: Որպես «հիմնադիրներ» Բելոռուսիան և Ղազախստանը հնարավոր է՝ առաջ կքաշեն իրենց լեզուները ևս «հիմնադիր լեզուներ» հռչակելու խնդիրը և կարող են պահանջել բոլոր քննարկումներում, պաշտոնական փաստաթղթերում, գրագրություններում և այլն այդ լեզուները նույնպես օգտագործել:

Վերջ ի վերջո «պաշտոնական լեզվի/լեզուների» հարցում որևէ համաձայնություն պետք է լինի, և այդ համաձայնության հիմքում որևէ տրամաբանություն պիտի լինի: Ասենք՝ հիմնադիր պետությունների լեզուները: Կամ՝ որ երկիրն ինչքա՞ն գումար է ներդնում իր լեզուն պարտադիր թարգմանող լեզուների շարքում ունենալու համար: Կամ, «եվրասիականների» ընդլայնման դեպքում՝ որևէ սլավոնական և որևէ թուրքական լեզու /քանի դեռ խոսքը գնում է «թուրքական» ընդլայնման մասին/, տվյալ դեպքում՝ ռուսերենն ու ղազախերենը:

Արդյունքում «հիմնադիր» երկրների համար՝ ոչ, իսկ «միացած երկրների» համար ընդունված պարտադիր լեզուները կդառնան հանրային կրթության պայման: Այնպես որ պատրաստվենք սովորել ղազախերեն»:

© Medialab.am