Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ Արմեն Բեկթաշյանը հրապարակեց որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտնեց, որ մերժում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը:

Պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 19-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Գրիգորյանի կշարունակի մնալ կալանքի տակ։

Աղբյուրը՝ Factor.am