Աբովյանում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքին ցուցակ է հայտնաբերվել․ Մարզպետը դիմել է իրավապահներին

Աբովյանում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքին ցուցակ է հայտնաբերվել․ Մարզպետը դիմել է իրավապահներին
Աբովյանում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքին ցուցակ է հայտնաբերվել․ Մարզպետը դիմել է իրավապահներին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իրավապահներին ահազանգել է, որ Աբովյանի քաղաքպետի ընտրությունների ժամանակ այսօր ընտարտեղամասերից մեկում ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամի ձեռքին ցուցակ է եղել։

Ռոմանոս Պետրոսյանը այցելել էր այդ ընտրատեղամաս, այնուհետև լրագրողներին ասաց, որ դեպքով կզբաղվի ոստիկանությունը։

Լրագրողների հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանձնաժողովի անդամն իրեն և շտաբի պետին ահազանգել է, որ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքին ցուցակ են հայտնաբերվել՝ անձանց անուններով ու հեռախոսահամարներով։

«Հիմա ոստիկաններին ենք ահազանգել, հետաքննիչը կգա, հաղորդում կներկայացնի, ու հետաքննությյուն կիրականացնեն, թե այս ինչ ցուցակներ է հանձնաժողովի անդամը բերել ընտրատեղամաս և ում ինչպես է ուզում ուղղորդել։ Ես ճանաչում եմ այդ տիկնոջը, ավելին ասեմ, ինքը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աշխատակիցներից է, նստավայրը՝ Աբովյանի քաղաքապետարան։ Ես շատ լավ գիտեի որ նա այդպիսի բաներով է  զբաղվում, դրա մասին ես բազմիցս ահազանգել եմ ոտսիկանություն։ Մենք իրավական բոլոր ուղիներով  հակադարձելու ենք կլանի կառավարումը Աբովյան քաղաքում»,- ասաց մարզպետը։