Ամանորը սահմանամերձ գյուղում

Ամանորը սահմանամերձ գյուղում
Ամանորը սահմանամերձ գյուղում

2013-ը սահամանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում դիմավորեցին աննախադեպ հրավառությամբ և բազմաթիվ անականկալներով:
Երևանից ավելի քան 200 կմ հեռավորության վրա է գտնվում Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը, որը հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի կնքումից 18 տարի անց էլ պարբերաբար հայտնվում է ադրբեջանական կրակահերթերի տակ:
Ու չնայած գյուղում պարբերաբար հնչող կրակոցներին, որոնց հետևանքով 2012-ին 2 խաղաղ բնակիչ է վիրավորվել, այստեղ մարդիկ չեն հանձնվում ու շարունակում են ապրել և արարել:
Իսկ ամանորյա տոներին գյուղում պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ և դեռևս դեկտեմբեր ամսվա սկզբից սկսվում է տոնական եռուզեռը:
Ամանորյա նախապատրաստությունները գյուղում սկսվում են խոզերի «ավանդական մորթով»: Թեև հայերի մեջ ընդունված ու ամանորյա սեղաններից անպակաս «խոզի բուդը» այդքան էլ մեծ տարածում չունի գյուղում, սակայն այստեղ էլ խոզի մսից տոլմա են պատրաստում և խորոված են անում:
Գյուղի միակ դպրոցում ու մանկապարտեզում ամանորին պատրաստվում են ավելի վաղ և արդեն տարվա վերջին շաբաթվա մեջ ներկայացնում են ամանորյա միջոցառումներ:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում տոնական միջոցառումներով հագեցած էր հատկապես դեկտեմբերի 28-ը, երբ դպրոցի 1-4-րդ դասարանցիները ներկայացրեցին ամանորի հանդեսը:
Այնուհետև դպրոցականներին այցելեց Բերդ քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ Միրզոյանն, ով աշակերտներին Նոր տարվա նվերներ էր բերել:

Կարդալ ավելին