ԱՊՀ նիստում Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից աջակցվող Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահի դրությամբ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, ընդ որում ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները, այնպիսիք, ինչպիսիք են տանջանքները, գնդակահարություններն ու ռազմագերիների գլխատումները, զոհվածների մարմինների նկատմամբ ոտնձգությունները: Ադրբեջանի ղեկավարության խղճին մի շարք ռազմական հանցագործություններ են»,- ասել է Գրիգորյանը: