Փետրվարի 7-ը համացանցում մեսրոպատառ հայերենի օրն է։
Նախաձեռնության հեղինակը ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանն է, իսկ մեկնարկը տրվել է 2012թ-ի փետրվարի 7-ին, որի նպատակը վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության և հայերեն գիրը բացառապես մեսրոպատառ դարձնելու քարոզն է։
Անցած 8 տարվա ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձիք ու կազմակերպություններ։