Ունենք 6 տարեկան երեխա, որին ընտանիքում ծեծելով սպանել են, իսկ Հայաստանում հակաքարոզչությամբ զբաղվող խմբերը շարունակում են քանդիչ գործունեությունը. Իրավապաշտան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.

«Հայաստանում ընտանեկան բռնության արդյունքում երեխաներ են մեռնում, իսկ հակաքարոզչությամբ զբաղվող խմբերը շարունակում են իրենց միջնադարյան, հետադիմական ու վախեր տարածող քանդիչ գործունեությունը՝ մոլորեցնելով հասարակությանը։

Երբ 2017 թվականին քննարկվում էր ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, այդ խավարամտություն տարածող անձինք փրփուրը բերանին պնդում էին, որ օրենքը ընտանիքներից երեխաներին օտարելու համար է, իսկ ՀԿ-ները խնդիրն ուռճացնում են, որ երեխաներին ծախեն օտարերկրացիներին։

Այդ նույն հռետորաբանությունը նրանք շարունակում են կիրառել Լանցարոտի և Ստամբուլյան կոնվենցիաների դեմ, երբ խոսքը հենց երեխաներին ու կանաց բռնությունից պաշտպանելն է։

Ու ամենասարսափելին այն է, որ մի զգալի զանգված լսում, ընդունում և տարածում է այդ հակամարդկային ելույթներն ու խլեցնում բռնության հանդեպ անհանդուրժողականության ցանկացած կոչ և ուղերձ։

Արդյունքում, մենք ունենք 6 տարեկան երեխա, որին ընտանիքում ծեծելով սպանել են»։

Հայաստանում ընտանեկան բռնության արդյունքում երեխաներ են մեռնում, իսկ հակաքարոզչությամբ զբաղվող խմբերը շարունակում են…

Posted by Zara Hovhannisyan on Tuesday, August 25, 2020