«ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության հետ մեր համագործակցության հնարավորությունները սպառված չեն». Մարուքյան. «Արմենպրես»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հատարարել է, որ հին ընտրական օրենսգրքի ուժի մեջ մնալու հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցել է որոշումներ կայացնելու վրա, և իրենք հանգել են այն եզրակացության, որ լավագույն տարբերակը ԱԺ արտահերթ ընտրություններում առանձին մասնակցելն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին այսօր Մարուքյանն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ իրենց համատեղ անցած ճանապարհի համար:

«Մյուս կողմից՝ կարծում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ մեր համագործակցության հնարավորությունները սպառված չեն, և ապագայում նման հնարավորություն լինելու դեպքում, ի շահ ՀՀ քաղաքացիների, նոր համագործակցությունը հնարավոր է»,- ասել է  Մարուքյանը: