Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան

Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան՝ «Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի փոփոխության ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Արևային էլեկտրակայանը թույլ կտա դպրոցին հոգալ էլեկտրաէներգիայի սեփական կարիքները։ Ծրագիրը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը կից գործող բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության կողմից: