«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ պատերազմին զուգահեռաբար Արցախի անկախությունը ճանաչելու և/կամ նրա հետ ռազմավարական դաշինք կնքելու գաղափարն ասպարեզ բերած շրջանակներն ու անձինք կամ Կրեմլի գործակալներ են, կամ էլ՝ խորը մոլորյալներ։
Եվ նրանք կատարում են Կրեմլի հանձնարարությունը։ Այն Կրեմլի, որ Թուրքիայի հետ միասնաբար նախագծել է այս պատերազմը, իսկ այսօր թույլ չի տալիս, որ Հայաստանն իր հակաօդային պաշտպանության անհրաժեշտ ներուժն օգտագործի ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների։
Հակաօդային պաշտպանության նման կաշկանդումը ոչ միայն մեծաքանակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դառնում, այլև կարող է մեզ համար ճակատագրական հետևանքներ ունենալ»։