Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ազատ կալանքի տակ պահելու վերաբերյալ պաշտպանի բողոքը Վերքաննիչ դատարանը մերժեց։ Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այսօրվա դատական նիստին Արմեն Թավադյանը ներկա չի եղել։

Բացի այդ, նաև տեղեկացրեց, որ դիմելու են Վճռաբեկ դատարան։ Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Աղբյուրը՝ Factor.am