ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային ուժերի հարցերով կցորդ Վյաչեսլավ Կոսովը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյան հետ այցելել են Ջերմուկ և Գորիս։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ուղևորության շրջանակներում Կոպիրկինը եղել է նաև Գորիսի 102-րդ ռուսական ռազմակայանի առանձին գումարտակային խմբի և Սիսիանում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի