ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի կառավարման համապատասխան մարմինների միջև սերտ համագործակցության և պարբերական փոխշփումների անցկացման կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու հրատապ հասցեագրում պահանջող հարցերին և ուրվագծելու դրանց լուծման ուղիները:
Այս համատեքստում երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանական հարթակի դերը:
Ըստ աղբյուրի, հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային կայունության հաստատմանը, Արցախում հումանիտար իրադրությանը և արցախահայության առջև ծառացած խնդիրների հասցեագրմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին՝ զրուցակիցները խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից պաշտամունքի վայրերի և հայկական մշակութային ժառանգության թիրախավորման ու միտումնավոր ոչնչացման քաղաքականությունը:
Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության միջամտության և գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման համար