Հայկ Խանումյանը հետայսու ընդունելու է միայն պատվաստված քաղաքացիներին

Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը հետայսու ընդունելու է միայն պատվաստված քաղաքացիներին։ Նախարարության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ նոյեմբերին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի մոտ քաղաքացիների ընդունելություն չի կազմակերպվելու:

Դեկտեմբեր ամսից ընդունելության կարող են գրանցվել միայն պատվաստված քաղաքացիները՛»: