«ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի ամենատարեց մասնակիցը 80 տարեկան է

Խաչատուր Փրխոյանն է՝ «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի ամենատարեց մասնակիցը. նա 80 տարեկան է։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ասում է՝ սպորտով չի զբաղվել, բայց առողջ ապրելակերպի ջատագով է, օրական 4-5 կմ քայլում է. «Փարաքարից եմ, գյուղացիները, իմանալով, որ շատ շարժուն մարդ եմ, համոզեցին, որ մասնակցեմ: Իհարկե, երիտասարդները կհաղթեն, բայց ցանկանում եմ իմ օրինակով ցույց տալ, որ անկախ տարիքից, ոչ մի բանից չպետք է ետ մնալ:
Լավ է, որ երիտասարդները առողջ ապրելակերպ են վարում, զբաղվում են սպորտով: Նման մրցաշարերն էլ շատ կարևոր են»:

🎗Խաչատուր Փրխոյանը 1 ժամ 5 րոպեում հաղթահարեց 10 կմ մրցատարածությունը: Ասում է՝ դժվար չէր, բայց տարիքն իրեն զգացնել տվեց: