«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»  կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ենթադրվում է, որ վաղը կհավաքվի քաղխորհուրդը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու: Որոշումը կկայացվի վաղը»,- նշել է Կոբախիձեն: